Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք կստեղծվի

Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք կստեղծվի
01.02.2017 | 17:50

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում, հավանաբար, հավանություն կտա «ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշման նախագծին:
Նախագիծը, որը վարչապետին է ներկայացնելու ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, մշակվել է Հայաստանի և Չինաստանի գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:

Նախագծով նախատեսվում է ստեղծել ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիք` կցորդի տեղակայումն ապահովելով Պեկինում: ՀՀ 2017-ի պետական բյուջեով նախատեսված են Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պահպանման ծախսերը` 41,8 մլն դրամ: «Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերը առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը»,- ասված է որոշման նախագծում:

Ըստ նախագծի՝ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա առավել օպերատիվ տեղեկատվություն ստանալ Չինաստանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, Հայաստանի վերաբերյալ այդպիսի տեղեկություններ հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ