Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին է զեկուցել նախարար Դավիթ Լոքյանը

Նախագահ Սերժ Սարգսյանին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին է զեկուցել նախարար Դավիթ Լոքյանը
23.02.2017 | 19:41

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը:

Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող քայլերին և ակնկալվող դրական փոփոխություններին:

Դավիթ Լոքյանը զեկուցել է նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրների, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի, ծախսերի մասով համայնքային բյուջեների նույնականացման (իդենտիֆիկացիայի) գործընթացի, ինչպես նաև Նախագահի հանձնարարականի համաձայն տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքների մասին:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ