Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր
07.03.2017 | 18:52

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրին՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է Ռուսհամագործակցության գործակալության կողմից մեր երկրում իրականացվող կրթական և հումանիտար գործունեությունը, և այն հետևողական աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացնում է գործակալությունը. «Մեր երկու երկրների միջև ձևավորվել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցելու նպաստավոր միջավայր: Գտնվելով կրթամշակութային և քաղաքակրթական ընդհանուր տարածքում՝ մենք անցել ենք պատմական համատեղ ճանապարհ, որը շատ ամուր հիմք է՝ հետագա հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախարարը:


Անդրադառնալով հայ-ռուսական կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ԿԳ նախարարը նշել է Երևանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի գործունեությունը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը, միջպետական կրթաթոշակային ծրագրերը, միջբուհական հորիզոնական կապերը: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության հանձնարարությամբ նախարարությունում մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ, որի համատեքստում դիտարկվում է նաև ռուսաց լեզվի զարգացումն ու ռուսերենի դասավանդման որակի բարելավումը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք հարցերի:

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ