ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Համաներում չի կիրառվել

Համաներում չի կիրառվել
13.03.2017 | 19:11

Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե իբր դերասանն ազատվել է համաներմամբ: Կալանավայրի վարչակազմը նիստ է անցկացրել, որի ժամանակ դրական որոշում է կայացվել Վարդան Պետրոսյանին վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Այնուհետև դրական եզրակացություն է տվել նաև «անկախ հանձնաժողովը», իսկ դատարանը որոշում է կայացրել՝ բավարարելու վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը:

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ էր 2013 թ. նոյեմբերից: Դերասանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 2015 թ. սեպտեմբերից նա տեղափոխվել էր պատժի կրման բաց ռեժիմ: Այդ ընթացքում «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում դերասանն աշխատում էր որպես պրոդյուսեր: Ավտովթարից հետո դերասանի առաջին հանրային «դեբյուտը» կայացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որտեղ ներկայացավ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի դերում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ