Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
31.03.2017 | 11:22

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարզիկների ունեցած փայլուն մրցելույթից հետո ներկայացրել է Եվրոպայի առաջիկա առաջնությունում երկրի հավաքականի կազմը: Նրանք են՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը: Վերջին երկուսը բազմամարտիկներ են:

Մարզչի հավաստմամբ` հավաքականում հետևողական աշխատանք է տարվում բազմամարտիկների ներգրավման ուղղությամբ, քանի որ հեռանկարում Հայաստանը թիմային պայքարի հայտ է ներկայացնելու, և արդեն իսկ անհրաժեշտ են ուժերի լուրջ փորձարկումներ:


Եվրոպայի առաջնությունը կայանալու է Ռումինիայում, ապրիլի 19-23-ին:
Հիշեցնենք, որ Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է չեմպիոն, իսկ չորս գործիքից եզրափակիչ դուրս եկած Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե (հենացատկ) ու բրոնզե (նժույգաթափեր) մեդալների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ