Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենակարևորը վախը հաղթահարելն է

Ամենակարևորը վախը հաղթահարելն է
31.03.2017 | 11:31

Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի շրջանակներում «Բարսելոնի» հետ դիմակայությանը՝ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ի մասնավորի ասել է. «Վախենո՞ւմ եմ «Բարսելոնի» հետ խաղերից: Բոլոր նրանք, ովքեր չեն համարձակվում ընդունել, որ վախենում են այսպիսի խաղերից առաջ, կա՛մ ստում են, կա՛մ բարձրակարգ մարզիկ չեն: Ամենակարևորն անվախ չլինելը չէ, այլ վախը հաղթահարելը: Դրա համար պետք է բնավորություն: Ինձ ամենաշատը հետաքրքրում է Չեմպիոնների լիգայի խաղը: Երջանիկ կլինեի այդ մրցաշարում հաղթելու համար»:


Հիշեցնենք, որ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ մեկ ութերորդի պատասխան խաղում կատալոնյան ակումբը բառիս բուն իմաստով հրաշք գործեց՝ առաջին հանդիպման 0։4 հաշվով պարտությանը սեփական հարկի տակ պատասխանելով 6:1 աներևակայելի հաշվով հաղթանակով ու հաջորդ մրցափուլ դուրս գալով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ