Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոուրինիոն վրեժխնդիր եղավ

Մոուրինիոն վրեժխնդիր եղավ
17.04.2017 | 13:53

Անգլիայի առաջնության հերթական տուրը թեպետ առատ էր հետաքրքիր հանդիպումներով, սակայն դրանց մեջ բացառիկ էր «Մանչեստր Յունայթեդ»-«Չելսի» դիմակայությունը: Ասենք, որ Մոուրինիոյին այնուամեյնիվ հաջողվեց անակնկալի բերել Կոնտեին, իսկ դրա վարձքն եղավ 2:0 հաշվով հաղթանակը: Չնայած պարտությանը՝ «Չելսին» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


«Բոռնմուտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո /4:0/ «Տոտենհեմը» վաստակած միավորների թիվը հասցրեց 71-ի: 66 միավորով երրորդ հորիզոնականում է «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի սաները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել են «Վեստ Բրոմվիչին»: Չորրորդ հորիզոնականում է արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ «Սաուտհեմպտոնին» հաղթած «Մանչեստր Սիթին»: Այն երկու նիշով է հետ մնում մերսիսայդցիներից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ