Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մրցեցին ջրացատկորդները

Մրցեցին ջրացատկորդները
25.04.2017 | 13:46

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվել է մարզաձևի Հայաստանի առաջնությունը: Կանանց մեկ, երեք մետր ոստնակացատկերում ու աշտարակացատկում չեմպիոնի ու փոխչեմպիոնի կոչմանն են արժանացել Քրիստինե Հակոբյանն ու Ալիսա Զաքարյանը: Երկու բրոնզե մեդալի տեր է դարձել Աֆինա Գևորգյանը (երեք մետր ոստնակացատկ ու աշտարակացատկ): Մեկ մետր ոստնակացատկում պատվո պատվանդանի երրորդ հորիզոնականում է հայտնվել Մանե Կարապետյանը:


Տղամարդկանց մրցավեճում Վլադիմիր Հարությունյանն անգերազանցելի է եղել մեկ ու երեք մետր ոստնակացատկերում, փոխչեմպիոն է դարձել աշտարակացատկում՝ հաղթողի դափնին զիջելով Վարդան Բայանդուրյանին, որն իր հերթին երկրորդն է եղել մեկ մետր ոստնակացատկում: Մեկ արծաթե (երեք մետր ոստնացատկ) ու երկու բրոնզե մեդալ է նվաճել Լև Սարգսյանը: Երեք մետր ոստնակացատկում բրոնզե մեդալի է արժանացել Ազատ Հարությունյանը, ում շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կրծքանշան:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ