BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀ նախագահը հանդիպել է «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենին

ՀՀ նախագահը հանդիպել է «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենին
16.05.2017 | 18:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կատարում հանդիպել է «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն, կատարցի ներդրողներին: «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ Նորին Վսեմություն Կատարի էմիրից ստացել է հանձնարարություն` Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: «Կատար Էյրվեյսը» հայկական ավիափոխադրումների շուկա է մտել 2016-ի մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա կանոնավոր օդային փոխադրումներ:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ