Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մանչինին «Զենիթում» է

Մանչինին «Զենիթում» է
09.06.2017 | 08:47

Ինչպես վաղապես հայտնել էինք, մեկնարկող մրցաշրջանից ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբը կգլխավորի իտալացի հանրահայտ մասնագետ Ռոբերտո Մանչինին, որը գալիս է փոխարինելու Լուչեսկուին: Իտալացու հետ պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամանակով` այն երկու տարի ևս երկարաձգելու հեռանկարով: Մարզչի պաշտոնական ներկայացումն ակումբին կլինի հունիսի 13-ին, «Սիբուր արենայում»:


Մանչինին նախկինում աշխատել է ֆուտբոլային այնպիսի հանրահայտ թիմերի հետ, որպիսիք են «Լացիոն», «Ֆիորենտինան», «Ինտերը», «Մանչեստր Սիթին», «Գալաթասարայը»: Մարզչի որակում նա երեք անգամ հռչակվել է Իտալիայի, մեկ անգամ՝ Անգլիայի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ