BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էդվարդ Նալբանդյանը Իռլանդիայի ԱԳՆ-ի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերը

Էդվարդ Նալբանդյանը Իռլանդիայի ԱԳՆ-ի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերը
12.07.2017 | 00:22

Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար Սայմոն Քովենիի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Սայմոն Քովենիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ