ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամերիկայի հիմար քայլը

Ամերիկայի հիմար քայլը
28.07.2017 | 10:31

ԱՄՆ նոր պատժամիջոցները կհանգեցնեն բոլորովին ոչ այն արդյունքին, որ նախատեսված էր, նրանք կամրացնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերը՝ գրում է Բենիամին Բիդերը Der Spiegel-ում: Տագնապ է հարուցում փաստը, որ պատժամիջոցները համաձայնեցված չէին ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցների հետ և նրանց շահերը հաշվի չեն առնում: Փաստորեն՝ 70 էջ ունեցող օրենը Ռուսաստանին տնտեսական պատերազմ է հայտարարում: Օրենքը նախատեսում է պատժել ընկերություններին, որ կապ ունեն ռուսական գազատարների կառուցման կամ շահագործման հետ: Դա կվերաբերի ոչ միայն ռուսական էներգակիրների Եվրոպա արտահանմանը, որ մինչև հիմա բերում է ռուսական բյուջեի եկամուտների 50 %-ը, այլև կվերաբերի եվրոպական բազմաթիվ էներգետիկ ընկերությունների: ԱՄՆ-ի պատժամիջոցները նպատակ ունեն Ռուսաստանին տնտեսական առումով ծնկի բերել, բայց Վաշինգտոնում այդ պատժամիջոցներն ընդունող մարդիկ չեն հասկանում ռուսական քաղաքականության գլխավոր մեխանիզմները: Եթե ռուսներին թվա, որ արտասահմանը իրենց երկրի վրա ճնշում է գործադրում, նրանք կհամախմբվեն իրենց նախագահի շուրջը՝ թեպետ դժգոհ են նրա ներքին քաղաքականությունից: Ռուս սոցիոլոգ և տնտեսագետ Միխայիլ Դմիտրիևը այդ ֆենոմենն անվանում է «պաշտպանական հայրենասիրություն»:

Հարց է նաև՝ իսկ պե՞տք է ԱՄՆ-ին, որ Ռուսաստանը ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով խոր ճգնաժամի մեջ սուզվի: Անցյալի փորձն ասում է՝ ոչ, պետք չէ: Պուտինի իշխանության առաջին 10 տարիներին ՀՆԱ-ն ութ անգամ աճեց, և քաղաքներում սկսեց միջին դաս ձևավորվել: Բայց 2011-ին և 2012-ին Պուտինի վարկանիշը սկսեց ընկնել, թեպետ ՀՆԱ-ն ու աշխատավարձերը բարձր էին, քան երբևէ եղել են՝ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի միջին դասն էր սկսել բողոքել: Նրան թվում էր, որ նյութական բարեկեցությունը ընդմիշտ երաշխավորված է և ուզում էր հասնել նոր նպատակների: Հասարակական կարծիքի հարցումներով՝ ռուսներն արդեն դժգոհ էին կոռուպցիայից քաղաքականության մեջ, կրթության վատ որակից, հեռուստաստախոսությունից: Պուտինի գլխավոր թշնամին աղքատությունը չէ, այլ աճող բարեկեցությունը և բնակչության խելոքանալը:
Բենիամին ԲԻԴԵՐ, Der Spiegel


Հ.Գ. Գուցե գերմանացիների համար ԱՄՆ-ի քայլը հիմար է, համենայն դեպս՝ հետևանքների մեջ բավարար հաշվարկված չէ, բայց կոնգրեսականների համար իրենց շահն է գլխավորը, իսկ իրենց շահը իրենց թերթաքարային գազը Եվրոպա արտահանելն է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել էր՝ եթե ԱՄՆ-ի համար առաջին տեղում իր շահն է, ԵՄ-ի շահը վերջին տեղում չպիտի լինի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վիճահարույց օրենքը դեռ չի ստորագրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ