BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀ Նախագահը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ Նախագահը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են համագործակցության հարցեր
04.09.2017 | 18:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, նրա գնահատմամբ, անցած ավելի քան երկու տասնամյակում անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և փոխադարձաբար շնորհավորել են միմյանց՝ ՎԶԵԲ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ:

Հանդիպման մասնակիցները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի և ՎԶԵԲ-ի քառորդդարյա արդյունավետ փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակվի նույն հաջողությամբ զարգանալ, և բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Սումա Չակրաբարտին վերահաստատել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին, ընդգծելով, որ երկրի տնտեսական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են բանկի ծրագրերին: Նա գոհունակությամբ է փաստել, որ գործընկերությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է՝ ընդգրկելով տնտեսության տարբեր ոլորտներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, առաջնահերթություններին, Հայաստանի տնտեսության զարգացման ներուժին և հեռանկարին:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ