Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հանդիպել են Էդվարդ Նալբանդյանն ու Մետե Բոկը

Հանդիպել են Էդվարդ Նալբանդյանն ու Մետե Բոկը
05.09.2017 | 12:03

Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետե Բոկին:
Նախարարն ընդգծել է, որ Կոպենհագենում ՀՀ դեսպանության հիմնումից ի վեր զգալիորեն ակտիվացել են երկկողմ կապերը և փոխայցելությունները, որը նպաստում է տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։


Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետե Բոկը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի հայ-դանիական երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, շեշտել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։


Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված նախաձեռնությունները և նոր ծրագրերի հեռանկարները։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաև Հայաստան- ԵՄ համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ