Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
28.10.2017 | 10:02

Հոկտեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին:

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ