Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնի են զույգերը

Հայտնի են զույգերը
30.10.2017 | 14:16

Հայտնի են դարձելԳերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչի զույգերը: «Մայնցի» մրցակիցն է լինելու «Շտուտգարդը», «Նյուրնբերգինը»` «Վոլֆսբուրգը», «Հայդենհայմինը»` «Այնտրախտը», «Վերդերինը»` «Ֆրայբուրգը», Մյունխենգլադբախի «Բորուսիայինը»` «Բայերը», «Պադերբոռնինը»` «Ինգոլշտադտը», «Շալկեինը»` «Քյոլնը»:

Այս փուլում են իրար հետ մրցելու, և դա 1/8-րդի գլխավոր ինտրիգն է, Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Առաջինը երկրի նախորդ տարվա չեմպիոնն է, երկրորդը` անցած տարվա գավաթակիրը:
Հավելենք, որ հանդիպումները կայանալու են դեկտեմբերի 19-20-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ