Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կարեն Կարապետյան. Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով

Կարեն Կարապետյան. Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով
23.11.2017 | 11:55

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները քննարկել են Կարեն Կարապետյանի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-իրանական տնտեսական համագործակցության մի շարք հարցերի:
Հայաստանի վարչապետն ու Իրանի նավթի նախարարի տեղակալը կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը:

Վարչապետը նշել է, որ այս տարի Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար լուրջ ներուժ կա: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ