ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կատալոնիան նորից ընտրեց

Կատալոնիան նորից ընտրեց
21.12.2017 | 21:51

Դեկտեմբերի 21-ին կատալոնական La Vanguardia-ն գրում էր` այսօր հուզմունքի ու անորոշության մթնոլորտում Կատալոնիան գնում է ընտրատեղամասեր: Արտահերթ ընտրությունների ընտրարշավը մռայլ էր` ակնհայտ էր կատալոնացիների բարիդրացիական հարաբերությունների անսովոր անկումը և կոլեկտիվ տնտեսության թուլացումը: Սոցհարցումները ակնհայտ հաղթողի չէին մատնանշում։ Չէին կանխատեսում և որևէ ուժի մեծամասնություն կազմելը, որը թույլ կտար հանգիստ կառավարել։ Հակառակը` սպասվում է, որ ընտրություններն արտացոլելու են հասարակության մասնատվածությունը, որը հնարավոր է փոխել` փոխելով քաղաքականությունը։ Քաղաքականությունը պիտի դադարի միակողմանի լինել, խթանի տարբեր ուժերի երկխոսությունը, ընդունի փաստը, որ հասարակական տրոհումը պարտադրում է զիջումներ անել ու որոշ նպատակներ հետաձգել։ Ընտրություն անելիս իրավիճակը պետք է ռեալ գնահատել: Կատալոնիան չի կարող շարունակել իր գոյությունը բարիդրացիության ու տնտեսության այս անկման պայմաններով։ Անկախության և սահմանադրական կարգի որոշ կողմնակիցներ բանականության փաստարկները մերժում են և չեն ընդունում դիմացինի տեսակետը` գործելով բացառապես հույզերի թելադրանքով։

Տնտեսական ցուցանիշները տագնապահարույց են` 2017-ի երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները Կատալոնիայում կրճատվել են 75 %-ով 2016-ի համեմատ։ Ընտրությունների արդյունքներից է կախված` կլինե՞ն դրական փոփոխություններ։ Առանց ծաղկող տնտեսության սոցիալական համերաշխություն չի կարող լինել: Առանց սոցիալական համերաշխության` ցանկացած ճանապարհային քարտեզ Կատալոնիայի համար դատապարտված է ձախողման։
La Vanguardia


Հ.Գ. Կատալոնիայի խորհրդարանի 135 մանդատների համար դեկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրությունները փաստացի դարձան երկրորդ հանրաքվե` այս անգամ Մադրիդի կազմակերպած։ Երեկ օրավարտին հայտնի էր միայն կատալոնացիների բարձր մասնակցությունը` ընտրությունները դեռ չավարտված` 80 տոկոսն արդեն քվեարկել էր։ Եթե խորհրդարանում մեծամասնություն ստանան անկախության կողմնակիցները, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ժամանակի մեջ նորից փաստի առաջ է կանգնելու: Չի բացառվում, որ արթնանա «լուռ մեծամասնությունը»` կատալոնաբնակ իսպանացիները, որ կողմնակից են միասնական Իսպանիային։ Հոկտեմբերի 1-ի հանրաքվեն անցկացրած ու հոկտեմբերի 27-ին Կատալոնիան անկախ հռչակած Կառլես Պուչդեմոնը հայրենիք չվերադարձավ` նրան սպառնում է 30 տարվա բանտարկություն, նա Բելգիայում է սպասում ընտրությունների արդյունքներին։ Չի բացառվում, որ դեկտեմբերի 21-ի ընտրությունների աստղը դառնա «Քաղաքացիներ» նոր շարժման ղեկավար Ինեսա Ասամոդասը և Կատալոնիան ունենա կին ղեկավար։ Բոլոր դեպքերում` «հներից» հիասթափությունը մեծ է։ Ոչ Մադրիդը, ոչ Բարսելոնն ընդվզումներ ու բռնություններ չեն սպասում` Եվրոպայում դեկտեմբերի 25-ից սկսվում է Սուրբ ծնունդը, տոները ինչ-որ ընտրություններով փչացնել չարժի։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ