Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նա հոգնել էր Կաստրո լինել

Նա հոգնել էր Կաստրո լինել
03.02.2018 | 11:15

Հինգշաբթի օրը Կուբայի պետական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին` Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը, ինքնասպան է եղել: Նրան անվանում էին Ֆիդելիտո` «փոքրիկ Ֆիդել», նաև այն պատճառով, որ հոր պատճենն էր: Այդքանով նմանություններն ավարտում էին` գրում է The Washington Post-ում Էնտոնի Ֆայոլան: Նա հեռացավ 69 տարեկանում: Նրա կյանքում կար և դառնություն, և ուրախություն:

Ռուսաստանում կրթություն ստացած գիտնականը բարդ հարաբերություններ ուներ հոր հետ, մի անգամ հայրը նույնիսկ հրապարակավ որդուն ազատեց աշխատանքից: Ֆիդել Կաստրո Դիաս Բալարտը Ֆիդելի և Միրտա Դիաս Բալարտի որդին է: Նա կուբացիների խառը կյանքի խորհրդանիշն էր հեղափոխությունից հետո: Աղմկոտ ամուսնալուծությունից հետո նշանավոր հայրը 5 տարեկանում առևանգեց փոքրիկ որդուն, երբ նա հանգստանում էր Մեքսիկայում իր հետ, իսկ հետո 1955-ին մայրը տարավ նրան Ֆլորիդա` «ամերիկյան իմպերիալիզմի» երկիր: Ֆիդելն այդ ժամանակ բանտարկված էր` 1953-ին նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման` Մոնկադա ռազմական քաղաքի վրա հարձակվելու համար:
Երբ Ֆիդելը նորից ամուսնացավ, Ֆիդելիտոն դարձավ նրա 7, իսկ գուցե 11 զավակներից մեկը: Ֆիդելիտոն նաև ԱՄՆ կոնգրեսականներ Մարիո Դիաս Բալարտի և Լինկոլն Դիաս Բալարտի զարմիկն է: 1980-ականներին հայրը նրան հանձնարարեց ղեկավարել Կուբայի ատոմային էներգետիկան: Ծրագրվում էր ԽՍՀՄ-ի աջակցությամբ կառուցել Խուրագուա աէկ-ը, բայց ԽՍՀՄ-ի փլուզումը զրկեց Կուբային իր մեծագույն բարերարից: Աէկ-ը բախվեց անհաղթահարելի տեխնիկական ու ֆինանսական խնդիրների և վերածվեց սառը պատերազմի լքված բրածոյի: Կաստրոն հրապարակավ մեղադրեց որդուն և 1992 -ին նրան պաշտոնանկեց:


Կուբայի կոմկուսի Granma թերթի մահախոսականում ասված է, որ Ֆիդել Կաստրո Դիաս Բալարտը մի քանի ամիս բուժվում էր ընկճախտից, նաև հիվանդանոցում: Ինքնասպանության պահին նա ամբուլատուր բուժում էր ստանում:
Էնտոնի Ֆայոլա. The Washington Post


Հ.Գ. Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը ինքնասպան եղավ 90-ամյա հոր մահից 15 ամիս հետո: Կաստրոների ընտանիքի անձնական կյանքի ու առողջության մասին ընդունված չէ տեղեկացնել և շատ քչերը գիտեին Ֆիդելի ավագ որդու խնդիրների մասին: Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո տղան` զինվորական համազգեստով, հոր հետ հայտնվեց Հավանայում 1959-ի հունվարի 8-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ