ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կարեն Կարապետյանի առանձնազրույցը Դմիտրի Մեդվեդևի հետ

Կարեն Կարապետյանի առանձնազրույցը Դմիտրի Մեդվեդևի հետ
03.02.2018 | 11:21

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել են երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
Կարեն Կարապետյանը Ալմաթիում հանդիպել է նաև Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ: Հայաստանի վարչապետը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսներին 2016-ի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51,2 տոկոսով:


Երկու երկրների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ