Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության հարցեր: