ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Արամ Առաջինն ընդունել է Արմեն Սարգսյանին

Արամ Առաջինն ընդունել է Արմեն Սարգսյանին
26.02.2018 | 14:04

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը փետրվարի 24-ին ընդունել է ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։ Արամ Առաջինը ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լայն ծանոթ լինելով, ակադեմիական ու տնտեսական ոլորտներում հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակների հետ իր հարաբերությամբ, որպես նախագահ, Արմեն Սարգսյանը կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

Նա հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանն իր նկատմամբ ժողովրդի վստահությունը ի սպաս կդնի Հայաստանի առավել հզորացմանն ու ծաղկմանը։ Նախագահի թեկնածուն Վեհափառ հայրապետի ներկայությամբ նաև հանդիպել է Ազգային կենտրոնական վարչության և Կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ