Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին հետևում է, բնական է, պետք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի ցանկացած քայլի, տվյալ պարագայում ամենատարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նախընտրական շրջան է: Մենք միշտ պետք է ուշադիր լինենք նրանց գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի ցանկացած սադրանքի»,- ասաց նա: