ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Պաշտպանության նախարարն այցելել է սահմանամերձ Այգեպար

Պաշտպանության նախարարն այցելել է սահմանամերձ Այգեպար
17.03.2018 | 23:38

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի: Նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ: Ողջունելով այգեպարցիներին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և դրա վառ վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ ու հետևողական աշխատանքն է:

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդի համայնքապետարանում կայացել է նաև սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ ոլորտների և գերատեսչությունների քննարկվել են վերջին մեկ տարում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և լուսավորման, ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հարցերին: Իրենց առաջարկություններն են ներկայացրել նաև համայքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:


Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել միջգերատեսչական փոխգործակցության մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի աշխատանքը սահմանամերձ համայնքներում առաջիկայում ևս տալու է դրական ու շոշափելի արդյունք:

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ