Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանի Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ. «Շնորհավորում եմ իմ թանկագին ընկեր Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես վստահ եմ, որ մեր երկրների համագործակցությունն ու մեր ազգերի ընկերությունն էլ ավելի կխորանա ու կամրապնդվի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը: