Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թումոնցիներն ու «Շխկրտան աղջիկը»

Թումոնցիներն ու «Շխկրտան աղջիկը»
17.05.2018 | 15:48

Թումոյի Թմբաթա խումբը ներկայացնում է «Շխկրտան աղջիկ» երգն ու դրա նոր տեսահոլովակը: Ազգային երգի նոր ու ժամանակակից մշակման հեղինակները խմբի երիտասարդ անդամներն են:

2013 թվականին Թումոյում Բամբիռ ռոք խմբի Արիկ Գրիգորյանի հիմնած երգչախումբը կազմված է 14-ից 21 տարեկան թումոցիներից: Խումբը բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել տարբեր փառատոններում ու միջոցառումներում, այդ թվում` Վաշինգտոնի Folklife Festival-ում և ՀԲԸՄ-ի 110-ամյակին Նյու Յորքի City Center Hall-ում: Արդեն մեկնարկել է խմբի երևանյան համերգների ծրագիրը, և հունիսի 12-ին, ժամը 21:00-ին Թմբաթան ազգային երգերի իր մշակումները կներկայացնի Mezzo ակումբում:

Դիտվել է՝ 4522

Մեկնաբանություններ