Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ինձ դժվար չորս ամիս է սպասում»

«Ինձ դժվար չորս ամիս է սպասում»
15.06.2018 | 01:47

Հայաստանի ազգային հավաքականի ու շվեդական «Յուրգորդեն» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստը վիրահատվել է, ու շարք վերադառնալու համար նրանից պահանջվում է վերականգնման չորս ամիս. «Ինձ դժվար չորս ամիս է սպասում, սակայն ամեն ինչ կանեմ 100 տոկոսով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին բարի մաղթանքների ու աղոթքների համար: Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին ու ընկերներին, որոնք միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն իսկ ինձ մղում է վարժությունները սկսելուն, վիրահատությունից երեք ժամ անց: Ես կվերադառնամ»:


Մովսիսյանը վնասվածքը ստացել է Շվեդիայի առաջնության իններորդ տուրի խաղում, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ նա չմասնակցի Հայաստանի ընտրանու հավաքներին, ուր հրավիրվել էր երկարատև ընդմիջումից հետո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ