ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Պուտինը ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին

Պուտինը ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին
15.06.2018 | 11:16

Մոսկվայում ծանոթացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում մոսկովյան երկօրյա այցը ավարտող Հայաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ֆուտբոլային խաղից հետ Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ՌԴ նախագահը մեզ ծանոթացրեց։ Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»:

Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին` Ռուսաստան- Սաուդյան Արաբիա: Խաղն ավարտվել է 5։0 հաշվով հօգուտ Ռուսաստանի։

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ