Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կատակները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կատակները
05.07.2018 | 09:54

Ռուսները, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սկսել էին համեստ սպասումներով` գոնե խմբից դուրս գալ, որ իբր տանտեր անհարմար չլինի, բոլոր կանխատեսումները հակասող պատմական հաջողություններից հետո մեծ ոգևորություն են ապրում: Սոցիալական ցանցերում բազմաթիվ կատակներ են պտտվում:


- Եթե երրորդը լինենք, լավ է:

- Ի՞նչ ես ասում: Աշխարհում երրորդը հրաշք է:

- Ես խումբն էի ասում:

-Ինչպե՞ս է կոչվում Ռուսաստանի ազգային հավաքականի ոճը:

- Խուճապային գրոհ:


Երկրպագուների բաները ֆուտբոլիստներին` «Խաղացեք այնպես, ինչպես մենք խմում ենք ձեզ համար»:

- Եթե մեր հավաքականը շարունակի հաղթել, կենսաթոշակի տարիքը կհասնի 95-ի:

-Աղջիկներ, եթե ձեզ մոտենում են «իտալացիներ», մի հավատացեք, հայեր են: Իտալացիները առաջնությանը չեն մասնակցում:


Մշտապես գազոնին թավալվող ֆուտբոլիստների մասին` ցավը, որ զգում է վնասվածք ստացած ֆուտբոլիստը, կարող է հասկանալ միայն ծննդաբերող կինը:


22:00 - Սիրելիս, ում ես շատ սիրում` ի՞նձ, թե՞ ֆուտբոլը:

23:50 -Իհարկե քեզ, թանկագինս:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը արդեն կոտրել է բոլոր կարծրատիպերը ու այնպես չէ, որ միայն ռուսներն են անակնկալ մատուցում` սլացիկ չեկան իտալացիները, հեռացան գերմանացիները, արգենտինացիները, իսպանացիները… Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն: Այս թեմայով Ռուսաստանում արդեն չեն կատակում:

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ