Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռաբիոյին՝ Պյանիչով

Ռաբիոյին՝ Պյանիչով
24.07.2018 | 12:47

«Պարի Սեն Ժերմենը» հնարավոր է, որ իտալական «Յուվենտուսին» առաջարկի ֆուտբոլիստներ փոխանակել: Այն է՝ տալ Ռաբիոյին, փոխարենը ստանալ Պյանիչին: Բնականաբար հասկանալի է, որ համարժեքությունը պահպանելու համար ֆրանսիական ակումբը թուրինցիներին 30 միլիոն վրադիր էլ է տալիս:


Միաժամանակ ասենք, որ Պյանիչին սեփական կազմում ունենալու գաղափարով միայն ՊՍԺ-ն չի համակված: Բոսնիացուն իր շարքերում ուզում է տեսնել և «Մանչեստր Սիթին» ու դրանով առանձնապես շահագրգռված է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Սակայն այնպես չէ, որ Ռաբիոն ֆուտբոլիստ է միայն վրադիրի առկայության դեպքում: Հենց թեկուզ այն, որ նրանով հետաքրքրված է «Բարսելոնը», շատ բանի մասին է խոսում հօգուտ այս ֆուտբոլիստի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ