Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիտարկում են Կավանիի թեկնածությունը

Դիտարկում են Կավանիի թեկնածությունը
27.07.2018 | 04:14

Մադրիդի «Ռեալը» ամենայն լրջությամբ է դիտարկում սեփական շարքերում Էդինսոն Կավանիին ունենալու տարբերակը, որը փայլուն մրցելույթներ է անցկացնում «Պարի Սեն Ժերմենում», իսկ բոլորովին վերջերս էլ աշխարհի առաջնությունում վատ հանդիպումների շարք չունեցավ իր երկրի ազգային հավաքականի կազմում:

31-ամյա հարձակվողը, բնականաբար, դիտարկվում է որպես Քրիշտիանու Ռոնալդուի փոխարինող, որը մեկնարկելիք մրցաշարում հանդես կգա Թուրինի «Յուվենտուսի» մարզաշապիկով: ՈՒրուգվայցի հարձակվողն անցած մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 48 անգամ, 40-ում դարձել գոլի հեղինակ: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունում ունեցած մրցելույթներին, չորս խաղում հեղինակել է երեք գոլ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ