Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թոնի Նադալի համեմատությունը

Թոնի Նադալի համեմատությունը
07.12.2018 | 02:29

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի նախկին մարզիչ և հորեղբայր Թոնի Նադալն իր զարմիկին ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին համեմատել է ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:


«Ռաֆայելը Կրիշտիանուի նման տքնաջան աշխատում է: Մյուս կողմից Ֆեդերերն ունի անհավանական տեխնիկա, որով նրան կարելի է համեմատել Լիոնել Մեսիի հետ: Սա չի նշանակում, թե Ռաֆան տաղանդավոր չէ: Խաղերի ժամանակ նրա ակտիվությունը ոչնչի հետ չի կարող համեմատվել:
Կարիերայի սկզբում նա ձախլիկ էր, սակայն ես նրան սովորեցրի խաղալ աջ ձեռքով: Ֆուտբոլ խաղալիս ևս Ռաֆան ավելի շատ ձախ ոտքն էր օգտագործում: Մենք ստիպված էինք ընտրություն կատարել, և այդ ընտրությունը ճիշտ ստացվեց»,- ասել է Թոնի Նադալը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ