«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Քաղաքականացված կրթության նախարարը

Քաղաքականացված կրթության նախարարը
14.02.2019 | 21:45

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, վերջերս իր ոլորտի խնդիրները թողած, սկսել է աջուձախ քաղաքական գնահատականներ տալ այս կամ այն քաղաքական ուժին: Մեկ դաշնակցականներին ու նրանց երբեմնի նախարարին է քննադատում, հետո անցնում ԼՀԿ-ին ու նրա ղեկավարին: Իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակը միայն ՀԱԿ ղեկավարին առնչվող քննադատությունների համա՞ր է պաշտոնական հայտարարություններ անում` ասելով, թե վարչապետն խորհրդականին նկատողություն է արել: Իսկ կառավարության անդամի ոչ պատշաճ պահվածքի համար նկատողություն չի՞ հասնում:


Այսօր խորհրդարանում ԼՀԿ խմբակցությա ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրեց Հարությունյանին Ագրարային համալսարանի ռեկտորին հովանավորելու մեջ: “Իհարկե, նրանց արածը հեղափոխական ընդհանուր ֆոնին խայտառակություն էր, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին ձերբակալում էին, և Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներն անմիջապես Ֆեյսբուքում սկսում են արշավ: Այսինքն՝ հեղափոխությունն ամենաթեժ փուլում էր և պետք է հաջողությամբ ավարտվեր, մարդիկ փորձում էին շեղել: Բայց մենք սրան մեծ ուշադրություն չդարձրեցինք, ի վերջո նրանք եղել են մեր գործընկերները: Կամ Մանե Թանդիլյանը հաթաթաներ էր տալիս, ասում էր՝ այ ես ապրիլի 17-ին կասեմ, երբ որ դուք չհասնեք հաջողության”,- ասաց Արայիկ Հարությունյանը: Իսկ ֆեյսբուքում էլ գրել է. «Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ»։


Հիմա քաղաքական նման բանավեճի մեջ մտնող նախարարին ի՞նչ ասես, ցուցաբերել քաղաքական զսպվածությո՞ւն, չէ՞ որ պատգամավոր չեն, այլ պաշտոնյա, որը ավելի շատ պետք է սեփական ոլորտով զբաղվի, քանի քաղաքական բանավեճ դաշտ բացի, թե ով «հեղափոխության» օրերին իրեն ինչպես է պահել: Ի վերջո, երբ է այս կառավարությունը վերջ դնելու «հեղափոխության» մասին անընդհատ ճամարտակելով և իրական ոլորտային ցուցանիշներ ներկայացնի հանրության, Ինչպես Փաշինյանն է ասում, երբ է խրախուսվելու աշխատանքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ