ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նիկոլ Փաշինյանը Իրանում է

Նիկոլ Փաշինյանը Իրանում է
27.02.2019 | 15:28

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան։ Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի հետ:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ