ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը

Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը
18.07.2019 | 11:51

Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին. «Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ և քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են հիշատակված ցենզերը, ընդգծված կարևորություն է տրվում դրանց միաժամանակյա պահպանմանը, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններում, քանի որ նախագահի ընտրությունները անց են կացվում ուղղակի ընտրություններով: Հանրահայտ է, որ երկրի նախագահը պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության համար և հիշատակված ցենզերից որևէ մեկի խախտման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում իրավական և քաղաքական դաշտում: Նման փոփոխության դեպքում, եթե ՀՀ քաղաքացին ստանում է ընտրվելու իրավունք, նա միաժամանակ պետք է ստանա նաև ընտրելու իրավունք:


Սրանք միմյանց հակասող թեզեր են և չեն դիմանում որևէ քննադատության: Ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ստանում են Արցախում տեղի ունեցող բոլոր ընտրություններին քվեարկության տեսքով ընտրելու իրավունք, սակայն այդ նորմը չի գործելու Արցախի ընտրողների համար: Իր պետականությունը հարգող և կարևորող որևէ երկրի օրենսդիր մարմին իրավունք չի վերապահի իրեն դառնալ նման հակասությունների սկզբնաղբյուր: Եթե այնուամենայնիվ Արցախի Սահմանադրության մեջ նման փոփոխության անհրաժեշտություն է ծագել, ինչն անչափ կասկածելի է, ուրեմն նմանատիպ համաժամանակյա փոփոխություններ պետք է իրականացվեն նաև ՀՀ Սահմանադրության մեջ:
ՀՀ-ում պատրա՞ստ են նման քայլի: Հազիվ թե, քանի որ այն բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում: Այնպես որ միայն պասիվ իրավունքով վերապահումը նույնպես պարունակում է իրավախախտումներ, քանի որ տվյալ թեկնածուն՝ ում տրվել է ընտրվելու իրավունք, զրկված է մնում անգամ իր օգտին քվեարկելու իրավունքից:


Օրենսդրի կողմից քաղաքացիության ցենզի սահմանումը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիության առանձնահատկությունն այն է, որ տվյալ պետության քաղաքացին հանրային իրավունքի բնագավառում պետության հետ իրավահարաբերություններում հանդես չի գալիս միայն որպես պետության ինքնիշխանության ազդեցության օբյեկտ, այլ դիտվում է որպես պետության ինքնիշխանության մասնակից, օժտված լինելով անհրաժեշտ իրավունքներով: Քաղաքացիության արդյունքում անձը մի կողմից գտնվում է իր պետության իրավազորության ներքո, և անվերապահորեն ենթարկվում է ինքնիշխանությանը, իսկ մյուս կողմից՝ պետությունը ճանաչում և ապահովում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու / ընտրելու և ընտրվելու/ և հանրաքվեին մասնակցելու իրավունքը:


Քաղաքական առումով մենք յուրաքանչյուր քայլափոխի ընդգծելով Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավասու պետության կարևորությունը, այս տեսանկյունից դիտարկելով հարցը, մեզ անհրաժեշտ է առավել ևս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա, ինչը նույնպես պետականության անհրաժեշտ ատրիբուտներից է»:

Դիտվել է՝ 3928

Մեկնաբանություններ