Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սարերում»-ը և Սլովակիայի «Agrofilm» կինոփառատոնը

«Սարերում»-ը և Սլովակիայի «Agrofilm» կինոփառատոնը
07.10.2019 | 16:02

Քրիստինե Ղազարյանի «Սարերում» վավերագրական ֆիլմը մասնակցել է Սլովակիայի «Agrofilm» միջազգային կինոփառատոնին` արժանանալով Նիտրայի Կոնստանտին փիլիսոփայի անվան համալսարանի ռեկտորի մրցանակին: Փառատոնին ներկայացվել է 102 վավերագրական ֆիլմ 28 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել են 42-ը: Մեզ հետ զրույցում Քրիստինեն ասաց, որ «Agrofilm»-ը անդրադառնում է ավելի շատ գյուղական խնդիրներին, շրջակա միջավայրի պահպանմանը:


«Սարերում»-ը այս տարի մասնակցել է նաև Ղրիմում անցկացվող «Золотой витязь» միջազգային կինոփառատոնին՝ արժանանալով «Բրոնզե ասպետ» մրցանակին:
Քրիստինե Ղազարյանի ֆիլմի հերոսները Քարվաճառի (Շահումյանի շրջան) Ծար գյուղում, թաղաքակիրթ աշխարհից հեռու, բնությանն ու երկնքին մոտ գյուղում բնակություն հաստատած Արմենն ու Սվետլանան են: Այստեղ է ծնվել նրանց դուստրը: Արմենը ֆրանսերենի թարգմանիչ է, նրան Մոսկվայից Ծար է բերել հայրենիքի հանդեպ սերը: Ծարում հովվություն է անում: Սվետլանան անգլերեն է դասավանդել ուղղափառ գիմնազիայում: Ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես է նա ռուսերեն և անգլերեն սովորեցնում գյուղի միակ դպրոցի աշակերտներին:
«Սարերում»-ը նկարահանվել է 2018-ին, երիտասարդ ռեժիսորի ավարտական ֆիլմն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ