Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Freedom House. Հայաստանում համացանցն ազատ է

Freedom House. Հայաստանում համացանցն ազատ է
05.11.2019 | 13:58

Freedom House-ը հրապարակել է 2019-ի Համացանցի ազատության զեկույցը: Freedom House-ի փորձագետների փոխանցմամբ` Հայաստանում ինտերնետն ազատ է: Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն ունի 76 միավոր, Վրաստանը՝ 75: Մասամբ ազատ երկրներն ունեն 40-ից 69 միավոր՝ այդ բաժնում են 61 և 56 միավորներ վաստակած Ղրղըզստանը և Ուկրաինան: Ոչ ազատներն ունեն 0-ից 39 միավոր՝ Ադրբեջանն ունի 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանը` 15:


Համացանցի ազատության զեկույցն անդրադառնում է 65 երկրներին, որտեղ բնակվում է համացանցի օգտատերերի 87 տոկոսը: Զեկույցում ամփոփվում է 2018-ի հունիսից 2019-ի մայիս ժամանակահատվածը:

Դիտվել է՝ 5108

Մեկնաբանություններ