Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիրելիներին հնարավոր է նաև առանց հպվելու շոշափել

Սիրելիներին հնարավոր է նաև առանց հպվելու շոշափել
24.11.2019 | 13:46

Սիրելի մարդկանց հնարավոր կլինի շոշափել ու զգալ տարածությունից։ Ինժեներները հատուկ տեխնոլոգիայիով անլար «մաշկ» են ստեղծել, որ հնավարություն է տալիս հեռավորությանից շոշափելու զգացողություն առաջացնել։


Meduza.io-ի տեղեկացմամբ՝ միմյանց շոշափելու ծրագիրը մշակել են չինացի ու ամերիկացի գիտնական-ինժեներները՝ AR/VR տեխնոլոգիայի կիրառմամբ։ «1.4 գրամ կշռող թեթև սարք է, կամ, այսպես ասած, բազմաշերտ սպեղանի, որ, ամրացնելով մաշկին, մարմնի ձև է ստանում ու ընդունում հեռավորությունից եկող ազդակ-հպումը։ Շոշափելու զգացողություն փոխանցելու համար սարքի մեջ տատանում առաջացնող փոքրիկ շարժիչներ են ստեղծված,- գրում է աղբյուրն ու հավելում, - համակարգը թույլ է տալիս զգալ իրական աշխարհից փոխանցված, այնուհետև համակարգչի կողմից մշակված հպումները: Այն կարելի է կիրառել թե՛ հարազատների հետ տեսազանգի միջոցով շփումն ավելի իրական դարձնելու, թե՛ վիրտուալ խաղերի ժամանակ»։

Դիտվել է՝ 6059

Մեկնաբանություններ