Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ է ավելի արագ կառավարում ԱԹՍ-ն՝ արհեստական բանականությունը, թե մարդը

Ո՞վ է ավելի արագ կառավարում ԱԹՍ-ն՝ արհեստական բանականությունը, թե մարդը
14.12.2019 | 00:50

Արհեստական բանականությունն ու մարդկային ուղեղը մրցում են, թե որն ավելի արագ կկարողանա կառավարել անօդաչու սարքը:
Drone Racing League-ի և Lockheed Martin-ի կազմակերպած միջոցառման շրջանակներում, որ տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, մարդու կողմից կառավարվող անօդաչու թռչող սարքը մրցել է արհեստական բանականությամբ համալրված, գերառաջադեմ RacerAI անօդաչուի հետ:

«Շվեյցարացի Գաբրիել Կոխերը գերազանցության է հասել արհեստական բանականության նկատմամբ: Տղամարդն անօդաչուն եզրագծին է հասցրել 6, արհեստական բանականությունը՝ 12 վայրկյանում»,- նշում է աղբյուրը:

Դիտվել է՝ 8435

Մեկնաբանություններ