Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Արմեն Աշոտյան․ Մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի

Արմեն Աշոտյան․ Մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի
29.06.2020 | 21:58

Արմեն Աշոտյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ստելով:

Քանզի մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի, ինչը նշանակում է արտակարգ դրության գոյության բացառապես քաղաքական նպատակահարմարություն, ուրիշ ոչինչ:

Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր խղճին է, հազարավոր խեղված ճակատագրեր իր վրա են, հարյուր հազարավոր մարդկանց սովն ու չքավորությունը իր անկուշտ քաղաքական բկին են կանգնելու:

#StopCOVID #StopPopulism

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ