Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսանոց թափանցիկ է
24.09.2020 | 14:23

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է:


«Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմեբի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ», - ասաց նա: Նախարարը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը: Թորոսյանն ասաց, թե կան գործոններ, որ դժվար են կառավարվում՝ հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը և այս պահին տարածման թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճ լինի, կպայմանավորեն:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իարվիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկորրդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել», - ասաց նա:

Դիտվել է՝ 3225

Մեկնաբանություններ