ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ֆրանսուա Օլանդ. Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ում

Ֆրանսուա Օլանդ. Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ում
04.10.2020 | 20:53

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին՝ ի պաշպանություն Արցախի Ալֆորվիլում կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդը:


«Տարիներ շարունակ շփման գծում եղել են դեպքեր, որոնք բազմաթիվ մահերի պատճառ են հանդիսացել: Բայց այսօր շփման գծի կոնֆլիկտի առջև չենք, այլ ավելի լուրջ իրադարձության` մենք պատերազմի առջև ենք: Այո, իրական պատերազմի, որը սկսվել է Ադրբեջանի կողմից, բայց կարող է շարունակվել Թուրքիայի օժանդակությամբ: Թուրքիան, որը զենք-զինամթերքից բացի, Ադրբեջան է ուղարկում նաև սիրիացի և լիբիացի վարձկաններին: Այսօր իրավիճակը ավելի է սրվել, թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: Սա միայն էսկալացիա չէ, սա ամբողջ Կովկասի ապակայունացում է»,- ընդգծեց Օլանդը: Նրա խոսքով` իր երկիրն ունի հատուկ պատասխանատվություն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և պետք է շարունակի այն կրել: «Եվրոպական խորհուրդը պետք է բանաձև ընդունի և պարտադրի կողմերին հրադադար հաստատել, բայց նաև միջոցներ պետք է ձեռնարկվեն Թուրքիայի վերաբերյալ, որովհետև Թուրքիայի ամբողջ ռազմավարությունն է պատճառը, որ այսօր իրավիճակը այդպիսին է»,- նշեց Օլանդը: Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն թույլ տալ իր անդամ երկրին Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ ոտնձգություններ, Սիրիայում տարածքներ գրավել և հարձակվել քրդերի վրա, ինչպես է ՆԱՏՕ-ն հանդուրժում, որ Թուրքիան մտնի Կովկաս և հրահրի ռազմական գործողություններ: «Կարճ ասած՝ այսօր նա Հայաստանում է, Ղարաբաղում, բայց վաղը կարող է լինել Բալկաններում, եթե ոչինչ չանենք: Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ի կազմում, մի դաշինքի, որը հիմնված է ազատության և ժողովրդավարության սկզբունքի վրա: Այսօր եկել է պատասխանատվության ժամանակը և այն եկել է Եվրոպա և ոչ մի շանտաժ չի կարող գործի դրվել Եվրոպայում»,- եզրափակեց Օլանդը: Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասն ամբողջ ակցիան ուղիղ հեռարձակում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ