Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սեր և միություն. Դավիթ Սարգսյան

Սեր և միություն. Դավիթ Սարգսյան
05.11.2022 | 12:22

Փորձեմ վերապատմել ռազմական և պետական գործիչ, հայ առաջին աշխարհիկ մատենագիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (990-1058 թթ.) գրի առած հայտնի առակը՝ համաձայնեցնելով մեր օրերին, մասնավորապես, առաջիկա հանրահավաքին ընդառաջ:
Օդում չկախված լուրերը գուժում են, որ երկինքը փլվելու և խորտակելու է երկիրը: Կենդանիները խուճապի են մատնվում: Ոմանք նկատում են, որ մի փոքրիկ թռչուն պառկել է ծառի ճյուղին և ոտքերը վեր պարզել:


-Ի՞նչ ես անում,-պարսավանքով հարցնում են նրան:
-Երկինքն եմ պահում,-պատասխանում է ծիտիկը:
-Բա դու քո թույլ ոտքերով կարո՞ղ ես ամբողջ երկինքը պահել («որո՞վ ծղէ ծնգաւք ծառանաս, ծտիկ, քո ծովդ խելաւք»):
-Ես ի՛մ բաժին երկինքն եմ պահում» («Որքան կարեմ, զայն առնեմ»):
Յուրաքանչյուր պարտաճանաչ և սրտացավ քաղաքացի, այս մի քանի տարվա ընթացքում, եթե աչք ունի՝ տեսավ «աներկբա աննախադեպ» ավեր, կորուստ ու սուգ, ով ականջ ունի՝ լսեց աներևակայելի անհեթեթություններ և անամոթ ստեր, իր մաշկի վրա զգաց «ժողովրդավարության» ծանր հետևանքները և ճաշակեց մեծ դավադրության դառնագույն պտուղները...


Ով գիտակցություն և կամք ունի պաշտպանելու իր և մեր ազգային արժանապատվությունը պարտավոր է պահել ի՛ր բաժին երկինքը, թեկուզ ծիտիկի ոտքուժի դիմադրության չափով կասեցնել գահավիժումը՝ պատուհասած իր երկրի, հայրենիքի, ազգի, իր իսկ ընտանիքի գլխին, գոնե ֆիզիկական ներկայությամբ մասնակցելով Հայրենիքի փրկությանը նվիրված համաժողովրդական հանրահավաքներին և ընդվզումի գործողություններին:


Օն, անդր առաջ:
Թող հնչեն շեփոր, թող զարնեն զանգեր,
Վրեժառնության մեր օրն է հասել,
Թող լավ իմանա մեր նենգ թշնամին՝
Հայը չի մոռնար իր ոսոխը հին:

Դիտվել է՝ 9235

Մեկնաբանություններ