Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մոռանալ Հերոստրատին

Մոռանալ Հերոստրատին
18.09.2023 | 10:37

Էլի նույն կարծիքին եմ:

Իսկ դուք հաճույքով տարածեք դրա յուրաքանչյուր բարբաջանք…

…որ ձեր պարտության ամոթը այդպես նիկոլաջրեք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Իշխանափոխությունից հետո պետք է ընդունել մի հատուկ օրենք :

20 տարվա խիստ ռեժիմի պատժաչափ սահմանել, առանց վաղակետ ազատման իրավունքի, բոլոր նրանց համար, ովքեր բարձրաձայն կամ գրավոր կտան

վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անունը:

Գուցե այդպես հնարավոր լինի մոռացության տալ այս մղձավանջը:

Մեր ու սերունդների հիշողությունից քերել այս ժանգը:

17 սեպտեմբեր 2019 թ.

Դիտվել է՝ 5434

Մեկնաբանություններ