ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ծանրագույն հարված՝ անձնական և ազգային ինքնահարգանքին

Ծանրագույն հարված՝ անձնական և ազգային ինքնահարգանքին
23.09.2023 | 11:53

Արցախում 2023 թ. սեպտեմբերի 19-ից սկսված ու դեռ չավարտված ոճրագործությունը ցեղասպանության դասագրքային դեպք է։ Այսօրվանից արցախահայերին պարտադրված զինաթափումը կատարվում է միջնադարյան բարբարոսությամբ՝ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին կոտորելու սպառնալիքի տակ, առանց վստահելի երաշխիքների, պաշարման, սովի, անօթևանության ու զանգվածային տարհանումների ընթացքում։

Ցեղասպանության ժամանակ զոհերի զինաթափումը երկու նպատակ է հետապնդում. 1) հարմար առիթի դեպքում ֆիզիկապես ոչնչացնել նրանց, 2) ծայրաստիճան նսեմացնել ու նվաստացնել ամբողջ հայ ժողովրդին (ոչ միայն արցախցիներին), ծանրագույն հարվածներ հասցնել հայերի հոգեկան առողջությանը, անձնական և ազգային ինքնահարգանքին, առաջացնել խոր հոգեբանական բարդույթներ, ընդհուպ՝ ինքնատյացություն։

Այսօրվանից պետք է մտածել այն մասին, թե ինչպես է մեր ազգային հոգեկանը կազդուրվելու այս ահավոր հարվածներից։ Նման դեպքերում լավագույն միջոցը, ինչպես միշտ, լինելու է կատաղի, ծրագրված, արդյունավետ դիմադրությունն ու պայքարը բոլոր ներքին և արտաքին թշնամիների դեմ։ Այլ ձևեր ու միջոցներ գիտությանը դեռևս հայտնի չեն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ