Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մեղմացուցիչ դեպք հանցանաց»

«Մեղմացուցիչ դեպք հանցանաց»
01.10.2023 | 12:46

Ալենն ասում է, որ Արցախի կորստի հարցում մեղավոր ենք բոլորս: Որպես իշխանության վերին օղակի ներկայացուցիչ՝ ինքը կարող է խոսել իր և իշխանության անունից: Ես, օրինակ, նրան իրավունք չեմ տրամադրել իմ անունից խոսելու: Որովհետև անձամբ իմ ու ինձ նմանների բաժինն այդ մեղքում համարյա թե զրոյական է, եթե այն համեմատվի անձամբ Ալենի և նրա գործընկերների պատասխանատվության հետ: Եվ եթե, փոխանակ պատասխանատվությունը ցրելու, նա զբաղվեր ինքնախարազանմամբ, ապա դա ավելի արդար կլիներ: Ու ոչ թե նրա հետ միավորվելու, այլ նրան ու նրան նշանակողին իշխանությունից հեռացնելուց հետո նրա ինքնախարազանումը կարող էր դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանք:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3034

Մեկնաբանություններ