ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Վտանգելով Ադրբեջանի ինքնիշխան գոյությունն ու հեղինակությունը

Վտանգելով Ադրբեջանի ինքնիշխան գոյությունն ու հեղինակությունը
25.11.2023 | 20:20

Հեյդար Ալիևի կառավարման տարիներին Ադրբեջանում մեծ շուքով նշել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորման հոբելյանները։ Այդ առիթով Բաքվում թողարկվել են հոբելյանական մեդալներ ու կրծքանշաններ, կազմակերպվել են հանդիսություններ։ Ահավասիկ ԼՂԻՄ-ի 50 և 60-ամյակների կապակցությամբ Բաքվում, համապատասխանաբար 1973 և 1983 թթ․ թողարկված հոբելյանական մեդալների ու կրծքանշանի նմուշները՝ հայերեն տեքստերով։

ԼՂԻՄ կազմավորումից հետո Հ․ Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, էթնիկ զտումների արդյունքում ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը բռնագաղթի է ենթարկել, այդ նպատակին հասնելու համար լրջորեն վտանգելով Ադրբեջանի ինքնիշխան գոյությունն ու հեղինակությունը՝ ձեռք բերված արդյունքները պահպանելու համար։

Այս տարի Իլհամ Ալիևը հաստատ չի թողարկի որևէ մեդալ ԼՂԻՄ կազմավորման 100-ամյակի կապակցությամբ։ Միգուցե դրա անհրաժեշտության բացակայությունը պայմանավորված կլինի նաև Ադրբեջանի սուվերենության զգալի կորստով, որի գինն էլ հենց Արցախի հայաթափումն է:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ.Գ.

Հուշամեդալները իմ հավաքածուից են։

Դիտվել է՝ 4034

Մեկնաբանություններ