«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մեր կորուստների պատճառը ոչ կոմպետենտ իշխանությունների գոյաբանական սխալների շարքն է

Մեր կորուստների պատճառը ոչ կոմպետենտ իշխանությունների գոյաբանական սխալների շարքն է
07.05.2024 | 06:55

Թույլերը և երբեմն էլ իներցիոն թյուրիմացությունների գերի հզորները պետք է որպես աքսիոմա ընդունեն, որ խառն ու բազմասպեկտ իրավիճակներում բազմակոմպոնենտ կամ վեկտորական որոշումներ կայացնելիս կարևորը շահերի ու կորուստների հանրահաշվական գումարի դրական լինելն է, այն էլ՝ ինչ-որ ընդունելի շեմից մեծ շահ ունենալու պայմանով։

Նման մոտեցումը ենթադրում է, որ շատ ավելի մեծ շահի դեպքում կարող ես քեզ թույլ տալ ունենալ նաև մանր-մունր կորուստներ։
Գոյության պայքարում և, մանավանդ, ծայրահեղ գոյաբանական կռվի ժամանակ նման կարգի բարդ որոշումների կայացումը ուժեղի կողմից որևէ բարոյական բնույթի նկատառում չի էլ ենթադրում։
Մեր, որպես կորուստ կորստի հետևից ունեցող թույլի անհասկանալի վարքը բացատրելու ժամանակ հաճախ օգտագործում են ինքնաոչնչացում, ինքնասպանություն, ինքնաոչնչացման գեն և այլ կիսաառեղծվածային բնութագրումներ։
Բայց այստեղ առեղծվածային ոչինչ չկա, ու այդ ամենի պատճառը ոչ կոմպետենտ իշխանությունների գոյաբանական սխալների շարքն է, որոնց արդյունքում մեր կորուստները կուտակվելով հասնում են մի սահմանի, որից այն կողմ մեր գոյությունը սկսում է դրվել կասկածի տակ։
Եթե մենք այս հարցին նայում ենք երկրի ղեկավարության անկապ լինելու տեսանկյունից, ապա դրսերում մերոնցից ավելի անկապներն էլ կան, բայց մեր ու նրանց տարբերությունը կայանում է նրանում, որ նրանք թուրքի նման հարևան չունեն։
Այս տեսանկյունից մեզ նման երկրի ղեկավարները պետք է լինեին արտակարգ մարդիկ, ընտրյալներ, որոնք ի վիճակի կլինեին առնվազն ժամանակին տեսնել սպասվող գոյաբանական վտանգները։
Բայց դե, մեր ունեցածը սա է և, ցավոք, ինպես միշտ, կատվի վազքը մինչև մարագն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4694

Մեկնաբանություններ