ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Զուտ թուրքական «պոլիտիկա»

Զուտ թուրքական «պոլիտիկա»
10.05.2024 | 22:59

Թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան մեր իրական կյանքում, նաև իր, մեղմ ասած, համակիրների ջանքերով, ցավոք, անասելի աղավաղել է ոչ միայն հայի ինքնության տարրական ընկալումը, այլև ձևավորել իրենց պարզունակ հնարքները այդպես էլ նկատելու կարողություն չունեցող հանրություն։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն, որ առօրյա իրավիճակում հնարավոր բոլոր թատերականացված միջոցներով անխնա տարածում են Հայաստանի վարչապետին ծաղրող, նսեմացնող նյութեր, բայց երբ քաղաքական մթնոլորտը շիկանում է, սկսում են անկեղծ անհանգստանալ և արդեն խոսել մեր պետութան ներքին կյանքին ընդհուպ զինված միջամտության անհրաժեշտության մասին։ Սա զուտ թուրքական «պոլիտիկա» է։

Կարծում եմ, իշխանությունները կփորձեն, այսպես կոչված, բանակցային կողմին հիշեցնել մեր ինքնիշխանությունը խաթարելու միանշանակ անթույլատրելության մասին՝ անկախ ակնկալիքներից:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ