Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա»

«Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա»
08.07.2024 | 13:50

Հուլիսի 8-ը հայ արձակի մեծագույն վարպետ Ակսել Բակունցի մահվան օրն է: Այս վերջին բառակապակցությունը մեծ վերապահությամբ կարելի է օգտագործել, քանզի արձակագիրը զոհ գնաց ստալինյան բռնաճնշումներին, ավելի ստույգ՝ տխրահռչակ «եռյակի» վճռով գնդակահարվեց: Իսկ դրան նախորդել էին տանջալից հարցաքննությունները, անմարդկային կտտանքները, անհիմն մեղադրանքները՝ «կարված» սուտ մատնություններից: Ամեն կերպ իր անմեղությունն ապացուցելու՝ բարձրագույն տարբեր ատյաններ հղած նրա նամակները ևս սպասված արդյունքը չտվեցին:

Ազնվագույն մարդն ու տաղանդավոր արձակագիրը մնաց անգերեզման, ավելի ճիշտ՝ նրա գերեզմանի տեղը տակավին հայտնի չէ, ինչպես նրա նույնքան տաղանդավոր գրչակցինը՝ Եղիշե Չարենցինը՝ նույն բախտի արժանացած:

Անկատար մնացին ստեղծագործական մտահղացումներ, անավարտ՝ գրական կոնկրետ ստեղծագործություններ՝ «Կարմրաքար» վեպը և այլն:

Պատմության մեջ արձանագրվել է Բակունցի եղերական մահը, որը եղել է շատ դաժան:

«Մահվան դատապարտելուց հետո նրան բերում են Զանգվի կիրճ, Խանջյանի նախկին սև ամառանոցի դիմաց: Զանգվի հակառակ ափին նրա ձեռքն են տալիս բահը և ստիպում փորել սեփական գերեզմանը: Նա շատ երկար է փորում, հետո ջուր է խնդրում ու նստում հանգստանալու, որից հետո կրկին շարունակում է փորել: Նրան շտապեցնում էին: Երբ վերջացնում է փորելը, նետում է բահը, նստում հողաթմբին և թույլտվություն խնդրում ծխելու վերջին գլանակը: Նրան թույլ են տալիս: Նա երկար ու դանդաղ ծխում, վերջացնում է և անմիջապես էլ գնդակահարում ու նետում են իր իսկ փորած գերեզմանի մեջ…»:

Բակունցը մեր ամենաքնարական, ամենազգայուն, ամենաեղերական գրողն է:

Նրա թախիծը նաև մեր հոգիներում է:

«Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա» (Ակսել Բակունց):

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7835

Մեկնաբանություններ